05.12.2019 12:15

Իմպիչմենտ. Իրավաբանական հանձնաժողովում մեկնարկել են լսումները

Իմպիչմենտ. Իրավաբանական հանձնաժողովում մեկնարկել են լսումները

Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերսկսել է քննարկումները նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի  շրջանակներում: Գործընթացը տեղափոխվել է իրավաբանական հանձնաժողով:

ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ նախագահը իմպիչմենտի ենթակա է պետական դավաճանության, կաշառքի և ցանկացած այլ չարաշահումների համար՝ օրենսդիրների հայեցողությամբ: Դեմոկրատների նպատակն է ապացուցել, որ Թրամփը դրանք կատարել է: Հետաքննության կենտրոնում Թրամփի հեռախոսազրույցն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում ամերիկյան առաջնորդը վերջինիս խնդրել է հետաքննություն սկսել իր քաղաքական մրցակցի՝ Ջո Բայդենի դեմ:

Սահմանադրական իրավունքի երեք փորձագետներ, որոնք հրավիրվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի լսումներին, հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի գործողությունները կարող են իմպիչմենտի հիմք հանդիսանալ:

«Ուզում եմ ընդգծել, որ եթե այն ամենը, ինչ մենք քննարկում ենք, իմպիչմենտի առիթ չի կարող դառնալ, ապա ոչ մի բան էլ չի կարող իմպիչմենտի առիթ դառնալ»,- ասել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Մայքլ Գերհարդը:

Փոխանցում է BBC-ն: