05.12.2019 13:21

Պենտագոնում Իրանի ագրեսիվության նշաններ են նկատել

Պենտագոնում Իրանի ագրեսիվության նշաններ են նկատել

Միացյալ Նահանգները քննում է այն նշանները, ըստ որոնց՝ Իրանը կարող է ագրեսիվ գործողությունների դիմել:

Նման հայտարարությամբ է չորեքշաբթի օրը հանդես եկել ԱՄՆ ՊՆ՝ քաղաքական հարցերով փոխնախարար Ջոն Ռուդը:

«Մենք, նախկինի պես, մտահոգված ենք Իրանի կողմից ագրեսիվ գործողությունների հնարավորությամբ: Վերջին ամիսներին Իրանն արդեն մի շարք ագրեսիվ գործողությունների է դիմել,- ասել է փոխնախարարը:- Դուք տեսել եք նավերի, տանկերների, սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհները, նրանք խոցել են ամերիկյան անօդաչու սարքը: Մենք նաև ցուցիչներ ենք նկատում, որ կրկին կարող է ագրեսիա դրսևորվել: Մանրամասներ հաղորդել չեմ կարող՝ օբյեկտիվ պատճառներով»,- լրագրողների փոքր խմբի հետ հանդիպմանը նշել է Ռուդը:

Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ պետքարտուղարությունն արդեն Իրանին զգուշացրել է հետևանքների մասին ԱՄՆ-ի կամ տարածաշրջանում նրա դաշնակիցների վրա հարձակում գործելու դեպքում:

Փոխանցում է tass.ru-ն: