05.12.2019 15:12

Թրամփը պարզաբանել է, որ Զելենսկուց խնդրել է ծառայություն մատուցել ԱՄՆ-ին, այլ ոչ թե իրեն

Թրամփը պարզաբանել է, որ Զելենսկուց խնդրել է ծառայություն մատուցել ԱՄՆ-ին, այլ ոչ թե իրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ինքը խնդրել է ծառայություն մատուցել իր երկրին, այլ ոչ թե իրեն:

«Երբ ես հեռախոսով Ուկրաինայի նախագահին ասացի՝ «Ես ուզում եմ, որ դուք ԱՄՆ-ին ծառայություն մատուցեք, քանի որ մեր երկիրը շատ դժվարությունների միջով է անցել, և Ուկրաինան գիտի դրա մասին», «մեզ» ասելով (բանագրում՝ «us», ինչը կարելի է թարգմանել ինչպես «մեզ», այնպես էլ ՝ ԱՄՆ-ին՝ եթե դա մեծատառերով է գրված)՝ ես նկատի եմ ունեցել ԱՄՆ-ը, մեր երկիրը»,- չորեքշաբթի երեկոյան իր Twitter-ում գրել է Թրամփը:

«Հետո ես ասել եմ՝ «Ուզում եմ, որ ԱՄՆ գլխավոր դատախազը զանգահարի ձեզ կամ ձեր մարդկանց»: …Դեմոկրատները պետք է ներողություն խնդրեն ամերիկացիներից»,- նշել է Թրամփը:

Փոխանցում է tass.ru-ն: