05.12.2019 15:38

Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսը չի մտնի «եղբայրական Ռուսաստանի» կազմի մեջ

Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսը չի մտնի «եղբայրական Ռուսաստանի» կազմի մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է երկրի անկախությունը և հայտարարել, որ հանրապետությունը չի մտնի Ռուսաստանի կազմի մեջ:

«Մենք երբեք էլ մտադիր չենք եղել և մտադիր չենք մտնել որևէ պետության կազմի մեջ, նույնիսկ՝ եղբայրական Ռուսաստանի»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով խորհրդարանի վեցերորդ և յոթներորդ գումարման խորհրդարանականների առջև:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ բելառուսները չեն պատրաստվում «հանձնել երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ մտադիր չէ փաստաթղթեր ստորագրել ՌԴ-ի հետ ինտեգրվելու մասին, որոնք կարող են վտանգ ներկայացնել իր երկրին: Այսպես է նա մեկնաբանել Բելառուսի և Ռուսաստանի փոխհարաբերությունները: Նա նաև շեշտել է, որՄինսկն ու Մոսկվան քաղաքական հարցերով երկխոսություններ չեն վարում, օրինակ՝ միասնական խորհրդարան ստեղծելու վերաբերյալ:

Փոխանցում է Interfax-ը: