05.12.2019 15:58

Ջոնսոն. Իմ ընտրվելու դեպքում վերջ կդրվի Brexit-ի վերաբերյալ խոսակցություններին

Ջոնսոն. Իմ ընտրվելու դեպքում վերջ կդրվի Brexit-ի վերաբերյալ խոսակցություններին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կարծիքով՝ արտահերթ նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ խոսակցությունները կդադարեն:

Նման կարծիք նա հայտնել է ITV հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Այո, թույլ տվեք մի բան ասել: Տեղի կունենա այն, որ կավարտվի խորհրդարանական հոգեվարքը, կդադարի նաև քաղաքական հոգեվարքը, և տառապանքները, ձանձրույթը, դանդաղումները նույնպես կավարտվեն»,- ասել է Բրիտանիայի վարչապետը:

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 12-ին: Դրանց նպատակն է՝ հաղթահարել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի «բաժանման» հարցով եռամյա տարաձայնությունները:

Փոխանցում է Interfax-ը: