05.12.2019 16:28

ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից

ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից

Միացյալ Նահանգներն ավարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում իր ռազմական քանակակազմի կրճատման և վերադասավորման գործընթացը:

Ինչպես չորեքշաբթի երեկոյան  Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, Սիրիայում մնում է ԱՄՆ զինված ուժերի ընդամենը 600 զինծառայող:

«Զինվորականների թիվը համեմատաբար կայուն կլինի՝ նշված շրջանակներում: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է կատարվում, ես կարող եմ մի փոքր ուժեղացնել ներկայությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Նախարարը նաև չի բացառել, որ ամերիկացի զինծառայողների թիվը Սիրիայում հետագայում նույնպես կարող է կրճատվել, եթե ԱՄՆ եվրապական դաշնակիցները իրենց զինվորներին ուղարկեն տարածաշրջան:

Փոխանցում է tass.ru-ն: