05.12.2019 17:02

Մոսկվայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ինը մարդ

Մոսկվայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ինը մարդ

Մոսկվայի շրջանային դատարանը ձերբակալման որոշում է կայացրել ռուսաստանցի և ԱՊՀ երկրներից ժամանած ինը մարդու նկատմամբ, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու մեջ:

Այդ մասին ТАСС-ին հաղորդել են իրավապահ մարմիններում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր ձերբակալվածները ՌԴ-ում արգելված «Հազբ-ուտ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներ են: Նրանք Ռուսաստանի տարածքում ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունն են տարածել, որն ուղղված է եղել իշխանությունը բռնի կերպով տապալելուն: ԱԴԾ-ի տվյալներով՝ նրանք գաղտնի ժողովների ընթացքում հավաքագրել են տեղացի մուսուլմանների և աշխատանքային միգրանտների:

«Ձերբակալվածների թվում ութ տղամարդ է և մեկ կին: Նրանց սպառնում է 10-ից 20 տարվա ազատազրկում»,- հաղորդել է գործակալության աղբյուրը:

 

Փոխանցում է tass.ru-ն: