05.12.2019 17:43

Աղբյուրները՝ Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացու ահաբեկչական անցյալի մասին

Աղբյուրները՝ Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացու ահաբեկչական անցյալի մասին

Օգոստոսին Բեռլինում սպանված՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին մասնակից է եղել Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների կազմակերպանը և իրականացմանը՝ որպես ավազակախմբի պարագլուխ, իսկ 2016 թ. Վրաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, Интерфакс-ին հաղորդել է աղբյուրը ռուսաստանյան իրավապահ մարմիններում:

Ըստ այդմ՝ Խանգոշվիլին կապող օղակ է եղել Հյուիսիսային Կովկասի տարածքում գործող անօրինական զինված խմբավորումների առաջնորդներ Ասլան Մասխադովի, Շամիլ Բասաևի, Դոկու Ումարովի և մյուսների միջև: Նա նաև սերտ կապեր է ունեցել օտարերկրյա վարձկանների հետ: 2004 թ. հունիսին «միջազգային ահաբեկիչ Բասաևի ղեկավարությամբ Խանգոշվիլին մասնակցել է Ինգուշեթիայի իշխանական մարմինների ներկայացուցիչների վրա հարձակմանը, ինչի արդյունքում զոհվել է 98 մարդ, դրանցից 67-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, 104 հոգի վիրավորվել է»,- նշել է աղբյուրը:

Վրաստանի քաղաքացի Խանգոշվիլին սպանվել է Բեռլինում օգոստոսի 23-ին: Մարդասպանը երկու անգամ կրակել էր նրա ուղղությամբ, և Խանգոշվիլին տեղում մահացել էր: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի:

Գերմանիայի գլխավոր դատախազության և կառավարության կարծիքով՝ հանցագործությունը կատարվել է կամ Ռուսաստանի իշխանությունների, կամ Չեչնիայի ղեկավարության պատվերով. Ռուսաստանում սպանվածին դասակարգել էին ահաբեկիչ, նախկինում նա եղել էր «Կովկասյան էմիրաթ» (արգելված է ՌԴ-ում) խմբավորման անդամ, իսկ 2000-2004 թթ. Չեչնիայում ղեկավարել է այն գրոհայիններին, որոնք մասնակցել են Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին:

Փոխանցում է Interfax-ը: