06.12.2019 09:05

«Արսենալը» վերջին անգամ նման հակառեկորդ է գրանցել 42 տարի առաջ

«Արսենալը» վերջին անգամ նման հակառեկորդ է գրանցել 42 տարի առաջ

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց «Բրայթոնին» (1:2) և առանց հաղթանակների շարքը հասցրեց 9-ի:

Վերջին 42 տարում սա լոնդոնյան ակումբի վատագույն շրջանն է: 1977 փետրվարից մինչև մարտ ամիսը թիմը չի կարողացել հաղթանակ տոնել 10 հանդիպմանը:

Հետաքրքրական է, որ այդ ժամանակ՝ 1977-ի ապրիլի 16-ին, ծնվել է «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգը:

42-ամյա շվեդ մասնագետը «Արսենալի» ղեկին 1 ոչ-ոքի է գրանցել ու կրել մեկ պարտություն:

Անգլիական ակումբը 19 միավորով շարունակում է ընթանալ 10-րդ տեղով: