06.12.2019 09:28

Պաշտոնական․ Մարկու Սիլվան հեռացվեց «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական․ Մարկու Սիլվան հեռացվեց «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Էվերթոնն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Մարկու Սիլվան լքում է մերսիսայդյան ակումբը։ Սիլվան հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից «Լիվերպուլի» դեմ խաղից հետո, որտեղ այս մասնագետի սաները պարտվեցին 2-5 հաշվով։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Սիլվային ու հաջողություն մաղթել նրան կարիերայի հետագա ընթացքում։

«Էվերթոնի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դանկան Ֆերգյուսոնը։

Նշենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Էվերթոնը» 14 միավոր է վաստակել և հետնապահների թվում է։