06.12.2019 11:34

«Սև ուրբաթ»-ը՝ բուռն քննարկումների թեմա

«Սև ուրբաթ»-ը՝ բուռն քննարկումների թեմա

Իտալական corrieredellosport պարբերականի հերթական համարի շապիկը «Սև ուրբաթ» վերնագրով նվիրված է եղել Իտալիայի առաջնության առաջիկա տուրի «Ինտեր» – «Ռոմա» հանդիպմանը: Շապիկին տեղ են գտել նաև միլանյան ու հռոմեական թիմի խաղացողներ Ռոմելու Լուկակուն ու Կրիս Սմոլինգը:

Հարցը բուռն քննարկման թեմա է դարձել ու արժանացել սուր քննադատության իտալական ֆուտբոլի ներկայացուցիչների կողմից մասնավորապես արձագանքել է անձամբ Լուկակուն. «Այն բանի փոխարեն որ կենտրոնանան երկու թիմի մասնակցությամբ հանդիպման վրա Corriere dello Sport անում է ամենահիմար վերնագիրը որն ես երբևէ տեսել եմ: Դուք ընկերներ շարունակում եք աջակցել ռասիզմի խնդրին այն բանի փոխարեն որ խոսեք գեղեցիկ մրցավեճի մասին որը տեղի է ունենալու «Սան Սիրո» մարզադաշտում երկու մեծագույն թիմի միջև: Դուք  Corriere dello Sport-ի ընկերներ պետք է ավելի լավ է դրամնով զբաղվեք…»:

«Միլան» ու «Ռոմա» ակումբները նույնպես արձագանքել են տեղի ունեցածին և որոշել են արգելել  Corriere dello Sport պարբերականի ներկայացուցիչներին ներկա գտնվել իրենց թիմերի մարզումներին մինչև տարվա վերջ: Բացի դրանից այդ ընթացքում երկու թիմի խաղացողները չեն շփվի պարբերականի լրագրողների հետ:

Հավելենք որ պարբերականի գլխավոր խմբագիր Իվան Զազարոնին պատասխանել է քննադատներին՝ «Սև ուրբաթ» վերնագիրը համարելով «անմեղ վերնագիր»: