06.12.2019 12:00

«Արսենալը» գլխավորելու անսպասելի թեկնածու է հայտնվել

«Արսենալը» գլխավորելու անսպասելի թեկնածու է հայտնվել

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է լքել ակումբը, հաղորդում է Marca պարբերականը։

Նշվում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքներից և կարող է բաժանվել արգենտինացի մասնագետից։

Սիմեոնեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալի» ղեկավարությունը և սպասում է հարմար պահի, որպեսզի հրավիրի մարզչին։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբից վրջերս հեռացավ Ունայ Էմերին և գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ֆրեդրիկ Յունգբերգը։