06.12.2019 11:23

ՆԱՏՕ-ի փորձագետները Ռուսաստանը համարում են սոցցանցերում կեղծ like-երի գլխավոր մատակարարը

ՆԱՏՕ-ի փորձագետները Ռուսաստանը համարում են սոցցանցերում կեղծ like-երի գլխավոր մատակարարը

«Սոցցանցերում մանիպուլյացիաների բարգավաճող շուկայում» առաջատարը ռուսաստանյան ծառայություններն են:

Այսպիսի եզրակացության են հանգել ՆԱՏՕ-ի փորձագետները. ընդամենը 300 եվրոյով գնելով «լայքեր», դիտումներ, մեկնաբանություններ ու բաժանորդներ՝ նրանք հայտնաբերել են 18 հազար կեղծ կայքէջերից բաղկացած ցանց: Դրանցից մի քանիսն օգտագործվել են պետական մարմինները և քաղաքական գործիչների, այդ թվում՝ երկու երկրների նախագահների առաջ մղելու համար:

ՆԱՏՕ-ի՝ մարտավարական հաղորդակցության հարցերով Առաջատար կենտրոնը, որ տեղակայված է Ռիգայում, խարկովյան Singularex ընկերության մասնակցությամբ, զեկույց է հրապարակել այն մասին, թե ինչպես են սոցցանցերը պայքարում այն  բոտ-ֆերմաների՝ մասնավոր և պետական կազմակերպությունների դեմ, որոնք կեղծում են լսարանի մասնակցության ցուցանիշները:

Փորձագետները գնել են հազարավոր մեկնաբանություններ, դիտումներ, «լայքեր» և բաժանորդներ՝ ամենահարգի սոցիալական մեդիաներում չեզոք «պոստերի» համար, ասենք՝  Ամանորյա շնորհավորանքների: 300 եվրոն բաշխել են 16 հանրահայտ բոտ-ֆերմաների միջև, որոնցից 11-ը փորձագետները ճանաչել են ռուսաստանյան:

Փորձաքննության են ենթարկվել նաև գերմանական, լեհական, իտալական և ֆրանսիական սերվիսներ, որնց անունները փորձագետները չեն հրապարակում:

Փոխանցում է BBC-ն: