06.12.2019 12:05

Համընդհանուր գործադուլ Ֆրանսիայում

Համընդհանուր գործադուլ Ֆրանսիայում

Հինգշաբթի օրը Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է տեղի ունեցել, և այն արդեն ստացել է «սև հինգշաբթի» անունը:

Հինգշաբթի երեկոյան Տուլուզում ոստիկանության հետ բախումների ընթացքում տուժել է առնվազն հինգ մարդ: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Փարիզում հասարակական տրանսպորը չի աշխատել, ամբողջ երկրում կաթվածահարված է եղել երկաթուղային հաղորդակցությունը:

«Հասարակական կարծիքի բոլոր հարցումները ցույց են տալիս, որ որ ֆրանսիացիները առաջարկված կենսաթոշակային փոփոխությունների նախագծին լավագույն դեպքում թերահավատորեն են վերաբերվում:Կառավարությունը փորձում է պառակտել մեր շարքերը՝ աշխատավորների այս կամ այն կատեգորիան անվանելով «արտոնյալ»: Եվ ահա թե ինչ  պատասխան է ստանում: Հենց փողոցներում: Այստեղ ուս ուսի տված քայլում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորների աշխատավորները: Այստեղ կան ուսանողներ, թոշակառուներ: Դա նշանակում է, որ ողջ հանրությունը, բոլորը՝ առանց բացառության, հասկանում են, որ կառավարությունն ուզում ի խաբել իրենց»:

Մակրոնի նախընտրական ծրագրում ընդգրկված էր կենսաթոշակային ապահովման բարեփոխումը, այդ համակարգը մասամբ փոխելու խոստման շնորհիվ էլ հենց նա դարձավ Ելիսեյան պալատի տանտերը:

Այսօր, դիտորդների պնդմամբ, եթե նախագահը չկարողանա պահել իր դիրքերը, ապա նրա քաղաքական ապագան հարցականի տակ կդրվի. ուղիղ երեք ամիս անց Ֆրանսիայում կայանալու են տեղական ընտրություններ, որոնք հիմնականում դիտարկվում են որպես վստահության քվե Մակրոնի կուրսին:

Փոխանցում է euronews-ն: