06.12.2019 12:31

Դեմոկրատները ձեռնամուխ են լինում Թրամփի իմպիչմենտի գործընթացին

Դեմոկրատները ձեռնամուխ են լինում Թրամփի իմպիչմենտի գործընթացին

ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատը պատրաստ է սկսել Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական մեղադրանքների ձևակերպման քննարկումը: Դա նշանակում է, որ կոնգրեսում դեմոկրատները վերջնական որոշում են կայացրել սկսելու Սպիտակ տան ղեկավարին իշխանությունից հեռացնելու գործընթացը:

«Ափսոսանքով, սակայն նաև համոզմունքով և համակերպվածությամբ, մեր հիմնադիրների նկատմամբ հավատարմության զգացումով և սիրով լի սրտով Ամերիկայի հանդեպ ՝ այսօր ես խնդրում եմ մեր հանձնաժողովների ներկայացուցիչներին՝ սկսել աշխատել մեղադրանքի հոդվածների վրա »,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

ԱՄՆ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ մինչև  այս տարեվերջ:

Դոնալդ Թրամփին իշխանությունից փաստացի հեռացնելու համար անհրաժեշտ կլինի ոչ միայն Ներկայացուցիչների պալատի, այլև սենատորների երկու երրորդի համաձայնությունը: Այն իրավիճակում, երբ վերին պալատում մեծամասնությունը հանրապետականներին է պատկանում, նույնիսկ իմպիչմենտի ամենակատաղի կողմնակիցները նման ելքը անհավանական են համարում:

Փոխանցում է BBC-ն: