06.12.2019 13:03

Իրանը խոստանում է հրթիռներ արտադրել՝ չնայած ՄԱԿ-ում եվրոպացիների բողոքին

Իրանը խոստանում է հրթիռներ արտադրել՝ չնայած ՄԱԿ-ում եվրոպացիների բողոքին

Իրանը մտադիր չէ կասեցնել իր հրթիռային ծրագիրը՝ չնայած փորձարկումները դադարեցնելու վերաբերյալ եվրոպական երկրների կոչերին:

Ավելի վաղ եվրոպական երեք երկրներ ՄԱԿ-ին նախազգուշացրել են, որ Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռներ է մշակում, ինչը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին:

Հինգշաբթի օրը նամակով ՄԱԿ-ին են դիմել Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան: Դիվանագետները պնդում են, որ Իրանը նոր տեսակի միջին հեռահարության «Շահաբ-3» բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել:

Նամակին պատասխանել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ դադարեցնելու հրթիռային ծրագրի զարգացումը:

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ին ուղղված նամակն անվանել է «եվրոպական տերությունների բացահայտ սուտ՝ հանուն նրա, որպեսզի թաքցնեն միջուկային գործարքով նախատեված սեփական պարտավորությունները կատարելու անկարողությունը»:

Փոխանցում է BBC-ն: