06.12.2019 13:27

ԱՄՆ-ը ռուսաստանցի հակերներին մեղադրում է 100 մլն դոլարի հափշտակության մեջ

ԱՄՆ-ը ռուսաստանցի հակերներին մեղադրում է 100 մլն դոլարի հափշտակության մեջ

ԱՄՆ պետքարտուղարությունը 5 մլն դոլար պարգևավճար է խոստացել այն տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել ռուսաստանցի Մաքսիմ Յակուբեցին: Ամերիկյան իշխանությունները նրան համարում են հակերական Evil Corp խմբավորման առաջնորդը:

Ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ Evil Corp ընկերությունը զբաղվել է Dridex ֆիշինգային համակարգչային ծրագրի ստեղծմամբ և տարածմամբ: Արդյունքում՝ հակերային հարձակումների են ենթարկվել «բանկեր և ֆինանսական ինստիտուտներ ավելի քան 40 երկրներում, իսկ հասցված վնասը գերազանցում է 100 մլն դոլարը»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 17 ռուսաստանցիների, որոնք կապ ունեն Յակուբեցի հետ, և ռուսաստանյան վեց կազմակերպությունների նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք կարող են առնչություն ունեցած լինել ավելի քան 100 մլն դոլարի հափշտակությանը և կապեր ունենալ ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ:

Մաքսիմ Յակուբեցի դեմ հարուցված մեղադրանքների մասին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում: Յակուբեցից բացի՝ մեղադրանք է ներկայացվել նաև Իգոր Տուրաշևին:

Փոխանցում է BBC-ն: