06.12.2019 14:04

ԱԺ-ն հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի նախագծին

ԱԺ-ն հավանություն տվեց 2020-ի պետբյուջեի նախագծին

 

Ազգային ժողովը հավանություն է տվել 2020 թվականի պետբյուջեի նախագծին:

«Ազատության» փոխանցմամբ, նախագծին կողմ են քվեարկել 69, դեմ՝ 37 պատգամավորներ:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ գործուղման մեջ գտնվող ևս 8 պատգամավորներ նամակով հայտնել են իրենց կողմ լինելու մասին:

Ընդդիմադիր խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին: