06.12.2019 14:41

Բլումբերգը պաշտպանում է Թրամփի իմպիչմենտի գործընթացը

Բլումբերգը պաշտպանում է Թրամփի իմպիչմենտի գործընթացը

Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի, կարծում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Մայքլ Բլումբերգը:

«Ես կարծում եմ, որ դա շատ լուրջ բան է, և ես նախկինում դրան դեմ էի, բայց բոլոր ապացույցներին ծանոթանալուց հետո կարծում եմ, որ՝ այո: Տխուր է, բայց՝ այո՛»,-  Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ ասել է Բլումբերգը CBS-ին տված հարցազրույցի ընթացքում:

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահը, ըստ երևույթին, չի հասկանում, որ ինքն ընտրովի պաշտոնյա է:

«Նա, կարծես թե, չի հասկանում, որ ինքն ընտրովի պաշտոնյա է, որի աշխատանքն այն պետք է լինի, որ աշխատի հասարակության, այլ ոչ թե իր համար»,- ասել է Նյու Յորքի նախկին քաղաքապետը:

Փոխանցում է Interfax-ը: