06.12.2019 15:08

Սինգապուրում կալանվել է ռուսաստանյան ընկերության՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող նավ

Սինգապուրում կալանվել է ռուսաստանյան ընկերության՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող նավ

«Գուդզոն» նավագնացության՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունը հայտարարել է Սինգապուրի իշխանությունների մտադրության մասին՝ պարտքերի դիմաց դատական կարգով բռնագրավել նրանց «Սևաստոպոլ» նավը, որի վրա կա 12 հոգանոց անձնակազմ:

«Սինգապուրը փաստաթղթեր է ուղարկել, որ նավը կալանում է պարտքերի համար, դիմում է դատարան և կբռնագրավի նավը և այն կվաճառի աճուրդում: Մենք կարող ենք զրկվել այդ նավից: Նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին» ,- Интерфакс-ին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրենի՝ նավատորմի կառավարման հարցերով տեղակալ Օլեգ Անիկինը:

Նա չի նշել պարտքի չափը՝ միայն նշելով, որ նավը նավահանգստում կայանելու համար պարտքը բավական մեծ գումար է կազմում:

«Մենք մտել ենք Սինգապուր, բեռնաթափվել ենք, մեր օժանդակ շարժիչները խափանվել են: Դրանք նորոգելու համար դիմել ենք Սինգապուրի նավաշինական ընկերություններին: Նրանց 80-90 %-ը հրաժարվել է մեզ ծառայություններ մատուցել, քանի որ ընկերությունը և նավը պատժամիջոցների տակ են»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:

Փոխանցում է Interfax-ը: