06.12.2019 15:29

Լոնդոնի գլխավոր տոնածառը ծաղրուծանակի է ենթարկվում սոցցանցերում

Լոնդոնի գլխավոր տոնածառը ծաղրուծանակի է ենթարկվում սոցցանցերում

Ամանորյա եղևնին, որ տեղադրվել է Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Թրաֆալգարյան հրապարակում, քննադատության է ենթարկվում Լոնդոնի բնակիչների և սոցցանցերի օգտատերերի կողմից: Նրանց կարծիքով՝ եղևնին հիվանդոտ և անկյանք տեսք ունի:

Մեծ Բրիտանիայի գլխավոր տոնածառը ամեն տարի նվիրում է Նորվեգիան: Այդ ավանդույթը հաստատվել է 1947 թվականից՝ ետպատերազմյան զրկանքների ժամանակներից, երբ քաղաքային գանձարանը փող չուներ տոնածառ գնելու համար:

Այս տարի ծառը դուր չի եկել լոնդոնցիներին, որոնց կարծիքով՝ եղևնու ճյուղերը շատ նոսր են ու քիչ:

Վեսթմինսթերյան խորհուրդը հայտարարել է, որ եղևնին, որի բարձրությունը 21 մետր է, Օսլոյի բնակիչների շռայլ նվերն է Լոնդոնին:

Ի պաշտպանություն եղևնու՝ հանդես է եկել Նորվեգիայում Բրիտանիայի դեսպանը: «Հենց այդպիսի տեսք պետք է ունենա 25 մետր բարձրությամբ 90-ամյա ծառը կենդանի բնության մեջ»,- ասել է Ռիչարդ Վուդը: Պետք է նայել, թե ինչ է խորհրդանշում այդ նվերը, այլ ոչ թե նրա ճյուղերը հաշվել, կարծում է դիվանագետը:

Փոխանցում է BBC-ն: