06.12.2019 15:58

Թրամփի փաստաբանը խոստացել է ապացուցել Ուկրաինայում Բայդենի առնչությունը կոռուպցիային

Թրամփի փաստաբանը  խոստացել է ապացուցել Ուկրաինայում Բայդենի առնչությունը  կոռուպցիային

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին մտադիր է շուտով հրապարակել նյութեր, որոնք կապացուցեն Ուկրաինայում  ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի առնչությունը կոռուպցիային:

Այդ մասին Ջուլիանին տեղեկացրել է հինգշաբթի օրը Twitter-ում կատարած գրառումով:

«Ամերիկացիները կիմանան, որ Բայդենը և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի այլ պաշտոնյաներ նպաստել են Ուկրաինայում կոռուպցիայի մակարդակի բարձրացմանը 2014-2016 թթ.: Դրա բոլոր ապացույցները շուտով կհրապարակվեն»,- նշել է փաստաբանը:

Ջուլիանին նաև համոզմունք է հայտնել, որ Բայդենը, լինելով ԱՄՆ փոխնախագահը, մասնակից է եղել Ուկրաինայում «հանցավոր գործունեության»:

Փոխանցում է tass.ru-ն: