06.12.2019 17:18

Փոմփեոն Լոնդոնում գաղտնի հանդիպում է ունեցել հանրապետական դոնորների հետ

Փոմփեոն Լոնդոնում գաղտնի հանդիպում է ունեցել հանրապետական դոնորների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Լոնդոնում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու այցի ընթացքում չնախատեսված հանդիպում է ունեցել պահպանողական խմբի, այդ թվում՝ մի քանի մեծահարուստ հանրապետական դոնորների հետ, տեղեկացրել է CNN-ը:

Հեռուստաալիքը, որի մոտ է հայտնվել հանդիպման հրավիրատոմսը, նշում է, որ միջոցառումը կազմակերպել է Hamilton Society հիմնադրամը, և այն տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ կանգ է առել Փոմփեոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին այցի ընթացքում:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցող անձանց առաջարկվել է առանց հեռախոսների մտնել դահլիճ, որպեսզի Փոմփեոյի մեկնաբանությունները չձայնագրվեն:

Հանդիպման մասնակցիների խոսքով՝ Փոմփեոն «չափազանց շատ, անկաշկանդ և հետաքրքիր է խոսել»:

Այս հանդիպումը տեղի է ունեցել այն ենթադրությունների ֆոնին, թե ԱՄՆ պատքարտուղարը կարող է առաջադրվել Սենատում իր հայրենի Կանզասից:

Փոխանցում է Interfax-ը: