07.12.2019 10:00

«Չելսին» հունվարին 150 միլիոն եվրո կծախսի տրանսֆերների վրա

«Չելսին» հունվարին 150 միլիոն եվրո կծախսի տրանսֆերների վրա

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմն ուժեղացնելու նպատակով պատրաստ է ծախսել շուրջ 150 միլիոն եվրո, տեղեկացնում է The Telegraph-ը:

Ֆրենկ Լեմպարդի գլխավորած մարզչական շտաբի կազմած ցուցակում ընդգրկվել են ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան:

Նշենք, որ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը բավարարել էր «Չելսիի» բողոքարկումը՝ կրճատելով ՖԻՖԱ-ի կողմից «Չելսիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցները:

ՖԻՖԱ-ն փետրվարին «Չելսիի» երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության գործարքներում կեղծիքներ էր հայտնաբերել և զրկել էր լոնդոնյան ակումբին 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունից: