07.12.2019 10:31

«Ռեալը» պաշտոնական առաջարկ կկատարի «Այաքսին»

«Ռեալը» պաշտոնական առաջարկ կկատարի «Այաքսին»

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել հոլանդական «Այաքսի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ:

Վան դե Բեկի տեղափոխության դիմաց «Ռեալն» առաջիկայում պաշտոնական առաջարկ կկատարի «Այաքսին»՝ 22-ամյա կիսապաշտպանի դիմաց առաջարկելով 55 միլիոն եվրո:

Վան դե Բեկի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», սակայն հոլանդացի կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել Արքայական ակումբում:

Ավելի վաղ վան դե Բեկը հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա «Այաքսից» և նոր ակումբ տեղափոխվելու մասին կմտածի միայն ամռանը: