07.12.2019 12:29

«Բոկա Խունիորսը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի խաղացողին

«Բոկա Խունիորսը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի խաղացողին

Արգենտինական «Բոկա Խունիորսը» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 23-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, հաղորդում է transfermarkt.us-ը։

«Բոկա Խունիորսի» սկաուտները հետեւել են Բալեկյանի խաղին Արգենտինայի առաջնությունում։ Բուենոս Այրեսում ծնված արգենտինահայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատվում է 600 հազար եվրո։

Արգենտինայի առաջնության 15 տուրից հետո «Ուրականը» 15 միավորով 20-րդ տեղում է (մասնակցում է 24 թիմ), «Բոկա Խունիորսը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։