07.12.2019 13:09

Մանեն` «Լիվերպուլի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մանեն` «Լիվերպուլի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» առաջատարներից մեկը` Սադիո Մանեն ճանաչվել է մերսիսադյան ակումբի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մանեն կարողացել է առաջ անցնել Ֆաբինյոյից և Վիրջիլ Վան Դեյկից: 

Նոյեմբեր ամսվա ընթացքում Մանեն մասնակցել է «Լիվերպուլի» 6 հանդիպումների` աչքի ընկնելով 3 անգամ: Մանեի ակտիվում կա նաև մեկ գոլային փոխանցում: