07.12.2019 17:28

Ի պատասխան կարծրապինդ դաշնակցական Բագրատ Եսայանի

Ի պատասխան կարծրապինդ դաշնակցական Բագրատ Եսայանի

ՀՀԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշնակցությանը հասցրած իր ծանր հարվածների պատճառով, պարտվեց 1996թ. ընտրություւներում եւ դրանից հետո ուշքի չեկավ։ Ապա ավելացնում. «Դրսի հարվածներից մենք պնդանում, կարծրանում ենք այնքան, որ վերջում մեզ կոտրել փորձողներին ենք կոտրում», (արտատպված hraparak.am, 7.12.2019թ.)։

Եսայանին թերեւս արժե հիշեցնել, որ «պարտված եւ դրանից հետո ուշքի չեկած» Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. Նախագահական ընտրություններում, նույնիսկ պաշտոնական տվյալներով,  «պնդացած ու կարծրացած» Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանից երեք անգամ ավելի քվե ստացավ,  իսկ 1996-ի Դաշնակցության թեկնածու Վազգեն Մանուկյանից՝ քսան անգամ։