07.12.2019 21:18

«Տոտենհեմը» և «Լիվերպուլը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Տոտենհեմը» և «Լիվերպուլը»  հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլն» արտագնա խաղում մրցեց «Բորնմութի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

«Լիվերպուլի» կազմից գոլերի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան և եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Միաժամանակ ընթացող խաղում «Տոտենհեմը» 5:0 հաշվով հաղթանակ տարավ «Բարնլիի» նկատմամբ: 

Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ: Աչքի ընկան նաև բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան, հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը և ֆրանսիացի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորնմութ» - «Լիվերպուլ»՝ 0:3

Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն, 35, Նաբի Կեյտա, 44, Մոհամեդ Սալահ, 54

«Տոտենհեմ» - «Բարնլի»՝ 5:0

Հարի Քեյն, 4, 54, Լուկաս Մոուրա, 9, Սոն Հին Մին, 32, Մուսա Սիսոկո, 74