08.12.2019 11:30

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Զավեն Անդրիասյանը գերազանց հանդես եկավ Տալլինում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում՝ նվաճելով փոխչեմպիոնի տիտղոսը: Նա 22 հնարավորից վաստակեց 17 միավոր՝ Իգոր Լիսիի և Անդրեյ Եսիպենկոյի հետ ցույց տալով լավագույն արդյունքը:

Լրացուցիչ գործակիցներով Զավենը չեմպիոնի տիտղոսը զիջեց Իգոր Լիսիին՝ բավարարվելով արծաթե մեդալով: Բրոնզե մրցանակակիր դարձավ Անդրեյ Եսիպենկոն: Մրցանակակիրներից յուրաքանչյուրը 1250 եվրո պարգևավճար կստանա:

Զավենը տոնեց 13 հաղթանակ, 8 պարտիա ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց 5-րդ տուրում՝ զիջելով հունգարացի Ադամ Կոզակին:

Հաջող հանդես եկավ նաև Գաբրիել Սարգսյանը, որը նախօրեին Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել արագ շախմատում: Կայծակնային շախմատի մրցաշարում Գաբրիելը 15 միավորով զբաղեցրեց 18–րդ տեղը: Նա 54,5 եվրո պարգևավճար կստանա:

Սարգսյանը 22 պարտիաներից 13-ում հաղթեց, 8-ն ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն՝ զիջելով Անտե Սարիչին, Իգոր Լիսիին և Մաքսիմ Տուրովին: