08.12.2019 12:21

Աշխարհի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Աշոտ Ադամյանը նվաճեց նաև ամենաբարձր տիտղոսը

Աշխարհի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Աշոտ Ադամյանը նվաճեց նաև ամենաբարձր տիտղոսը

Լեհասատնի Ռումյա քաղաքում ընթացող բազկամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում փայլուն հաջողություն է գրանցել աշխարհի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Աշոտ Ադամյանը։

Այս անգամ Ադամյանը նվաճել է նաև աշխարհի գավաթը, որը այս մարզաձևում ամենածանրակշիռ տիղոսն է։

63 քաշային կարգի եզրափակչում մեր մարզիկը պարտության է մատել ուկարինացի Դմիտրի Բեսկորովոնին։ «Ուրախ եմ հերթական տիտղոսիս համար։ Այս հաղթանակը նվիրում է բոլոր երկրպագուներիս։ Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում «Ռոյալ Արմենիա» ընկերությանը ցուցաբերած աջակացության համար» ,- լրատվամիջոցներին ասել է մարզիկը: