09.12.2019 09:00

Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին. հայ շախմատիստը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին. հայ շախմատիստը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Լոնդոնում շարունակվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար մրցում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Դեկտեմբերի 8-ին գրոսմայստերներն անցկացրեցին արագ եւ կայծակնային խաղի պարտիաները։

Արագ խաղի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ 41-րդ քայլում։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը։ Երրորդ տեղի համար պայքարում հայ գրոսմայստերը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը առաջինում պարտվել էր, երկրորդում ոչ ոքի խաղացել։ Արագ շախմատում Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, կայծակնային խաղում տարել մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, երկու պարտիա ավարտել ոչ ոքի։

Կարլսենը եզրափակիչ փուլում 28 հնարավորից վաստակեց 17 միավոր, Արոնյանը՝ 11 միավոր։

Grand Chess Tour-ի հաղթողի կոչումը նվաճեց չինացի Դին Լիրենը, որն առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ։