09.12.2019 09:30

Ռայոլա․ Ոչ ոք չի ասել, որ Իբրահիմովիչը պարտադիր կվերադառնա Իտալիա

Ռայոլա․ Ոչ ոք չի ասել, որ Իբրահիմովիչը պարտադիր կվերադառնա Իտալիա

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» հեռացած 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի իտալացի գործակալ Մինո Ռայոլան խոսել է շվեդ ֆուտբոլիստի հետագա կարիերայի մասին։

«Ոչ ոք չի ասել, որ Իբրահիմովիչը պարտադիր կվերադառնա Իտալիա։ Ես չեմ կարող ասել, թե որ ակումբը նա կընտրի։ Մենք ազատ մարդիկ ենք։ Բայց եթե նա վերադառնա Իտալիա, այդ երկրի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա։ Կարող եք պատկերացնել, թե ինչքան երկրներ կդիտեն Իտալիայի առաջնությունը։

Իբրահիմովիչը դեռ լավ մարզավիճակում է։ Ես կցանկանայի, որ նա ինձնից հեռու շարունակեր կարիերան, որպեսզի ինձ ավելի քիչ լարված վիճակում պահեր»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

2020թ․ հունվարի 1-ին Իբրահիմովիչը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նա հայտարարել էր, որ Միլանն իր երկրորդ տունն է։