09.12.2019 10:30

Վլադիմիր Ֆեդոտովը «Սոչիում» փոխարինեց Ռոման Բերեզովսկուն

Վլադիմիր Ֆեդոտովը «Սոչիում» փոխարինեց Ռոման Բերեզովսկուն

Ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Ֆեդոտովը, որը դեկտեմբերի 7-ին հեռացել էր «Օրենբուրգից»։

«Ֆեդոտովը ներկայացվել է թիմին։ Նրա հետ կնքել ենք 2,5 տարվա պայմանագիր»,- ասել է «Սոչիի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն rsport.ru-ին։

Ալեքսանդր Տոչիլինի պաշտոնանկությունից հետո «Սոչին» գլխավորում էր Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, որը նույն պաշտոնն է զբաղեցնում նաեւ ռուսական ակումբում։

Ֆեդոտովի ղեկավարությամբ «Օրենբուրգը» 2017-2018 թվականների մրցաշրջանում նվաճել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի հաղթողի կոչումը եւ դուրս եկել Պրեմիեր լիգա։