09.12.2019 11:30

Տեր-Զաքարյան. «Նեյմարը մինչև հիմա լալիս է»

Տեր-Զաքարյան. «Նեյմարը մինչև հիմա լալիս է»

«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը ՊՍԺ-ի դեմ խաղից (1:3) հետո մեկնաբանել է փարիզցիների հարձակվող Նեյմարի պահվածքը: «Նա այնպիսի խաղաոճ ունի, որ հրահրում է մրցակիցներին: Առաջին հերթին դրա նրա խաբքերի պատճառով է:

Սակայն երբ նրան կոշտ են պատասխանում, սկսում է արտասվել: Հավանաբար, նա մինչև հիմա լալիս է»,- Telefoot-ի եթերում ասել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:Նշենք, որ Տեր-Զաքարյանի ու Նեյմարի միջև կոնֆլիկտը սկսել է դեռ խաղի ժամանակ: