09.12.2019 12:11

Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը գրավել է երկրորդ տեղը և հանդես կգա աշխարհի առաջնությունում

Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը գրավել է երկրորդ տեղը և հանդես կգա աշխարհի առաջնությունում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում հավաքել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալ աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր:

Տեղեկացնենք, որ Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո նոյեմբերին էր վերադարձել սահադաշտ և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 8-րդ տեղը: 

Santa Claus Cup-ի կանանց մենասահքի հաղթողի կոչումը օրեր առաջ նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: