09.12.2019 13:20

«Արսենալի» գլխավոր մարզչի հարցում հնարավոր է էական շրջադարձ լինի

«Արսենալի» գլխավոր մարզչի հարցում հնարավոր է էական շրջադարձ լինի

«Արսենալի» գլխավոր մարզչի հարցը շարունակում է բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում լինել:

Goal.com-ը նոր մանրամասներ է ներկայացրել: Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան թիմը հնարավոր է գլխավորի Նիկո Կովաչը: Նշվում է, որ մասնագետի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Արսենալի» ղեկավարության հետ:

Տեղեկություն կա նաև այն մասին, որ Կովաչը ներկա կգտնվի այսօր՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք «Ուեսթ Հեմ» – «Արսենալ» հանդիպմանը: