09.12.2019 11:01

Պուտինը և Զելենսկին այսօր հանդիպում են Փարիզում

Պուտինը և Զելենսկին այսօր հանդիպում են Փարիզում

Երկուշաբթի Փարիզում տեղի կունենան Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունները՝ Դոնբասի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Այս հանդիպումը «նորմանդական քառյակի» առաջին գագաթնաժողովն է եռամյա դադարից հետո: 

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և այս տարի ընտրված՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  առաջ անգամ անձամբ կծանոթանան: Մինչ այդ նրանք միայն հեռախոսով են շփվել:

Առաջիկա բանակցությունների մասնակիցները զուսպ են մեկնաբանում դրանց հնարավոր արդյունքները. նրանց ասելով՝ Փարիզում չի ստորագրվի պայամանագիր, որը վերջ կդնի Ուկրաինայի արևելքում ավելի քան հինգ տարի շարունակցող հակամարտությանը:

Կիևում ընդդիմությունը մարդկանց հանրահավաքի է հրավիրել՝ «Ո՛չ կապիտուլյացիային», «Հեռու մնա Մոսկվայից », «Ռուսաստանյան գազը կախաղանի օղակ է մեր վզին» կարգախոսներով:

Փոխանցում է BBC-ն: