09.12.2019 11:36

Թուրքիան Ֆրանսիա է արտաքսել ԻՊ-ի 11 գրոհայինների

Թուրքիան Ֆրանսիա է արտաքսել ԻՊ-ի 11 գրոհայինների

Թուրքիայի իշխանությունները Ֆրանսիա են արտաքսել այդ երկրի 11 քաղաքացիների, որոնք առնչություն ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, երկուշաբթի հաղորդել է Թուրքիայի ՆԳՆ-ն:

Թուրքիայի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ նոյեմբերի 11-ից սկսում է ԻՊ-ի գրոհայինների արտաքսումը նրանց ծագման երկրներ: Այս ընթացքում Թուքրիայից արտաքսվել են ԱՄՆ-ի, ԳԴՀ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի քաղաքացիներ:

Ահաբեկչական խմբավորման արտաքսված գրոհայինների թիվը հասել է 71-ի:

Փոխանցում է ria.ru-ն: