09.12.2019 12:00

Մադուրո. Վենեսուելայի ժողովրդական աշխարհազորի թվաքանակը 3,3 մլն է

Մադուրո. Վենեսուելայի ժողովրդական աշխարհազորի թվաքանակը 3,3 մլն է

Վենեսուելայի այն քաղաքացիների թիվը, որոնք ընդգրկված են ժողովրդական աշխարհազորի շարքերում, հասել է 3,3 մլնի:

Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Բոլիվարիական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Լա- Գուայրա քաղաքում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև:

«Այսօր ես Վենեսուելային և ամբողջ աշխարհին կարող եմ հայտարարել, որ ժողովրադական աշխարհազորի թիվը հասել է 3,3 միլիոնի»,- հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:

Պետության ղեկավարի խոսքով՝ «բոլոր աշխարհազորայինները կազմակերպված են, լավ մարզված, զինված և պատրաստ են պաշտպանելու Վենեսուելայի ամբողջականությունը, անկախությունը և խաղաղությունը»:

«2020 թ. մենք նպատակ ունենք այդ թիվը հասցնելու 4 միլիոնի»,- ընդգծել է Մադուրոն:

Փոխանցում է tass.ru-ն: