09.12.2019 12:38

Լուկաշենկոն և Պուտինը բանակցել են հինգուկես ժամ

Լուկաշենկոն և Պուտինը բանակցել են հինգուկես ժամ

Ըստ երևույթին՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցություններն անարդյունավետ են եղել: Հիմնական արդյունքն այն է, որոշվել է կրկին հանդիպել երկու շաբաթ հետո՝ դեկտեմբերի 20-ին:

Մինչ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Սոչիում, Մինսկում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ «խորացված ինտեգրման»:

Ցուցարարները հանդես են եկել ընդդեմ երկու երկրների ինտեգրման, որի վերաբերյալ Պուտինը և Լուկաշենկոն պետք է պայմանավորվեին Սոչիում: Ցուցարարները մտավախություն են հայտնել, թե այդ ինտեգրումը նշանակում է անկախության կորուստ: Դեկտեմբերի 8-ին Մոսկվան և Մինսկը նշում են միութենական պետություն ստեղծելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման 20-ամյակը և «ծրագրել են այդ օրը ընդունել խորացված ինտեգրման ծրագիրը»:

Սակայն Սոչիում, ի վերջո,  ոչ մի ծրագիր էլ չի ընդունվել: Պուտինը և Լուկաշենկոն նույնիսկ դուրս չեն եկել լրագրողների մոտ: Նրանք բանակցել են հինգուկես ժամ, որից հետո Լուկաշենկոն մեկնել է՝ այդպես էլ ոչինչ չհայտարարելով:

Փոխանցում է BBC-ն: