09.12.2019 13:03

Սև երկուշաբթի. Ֆրանսիայում գործադուլ են անում տրանսպորտի աշխատողները

Սև երկուշաբթի. Ֆրանսիայում գործադուլ են անում տրանսպորտի աշխատողները

Ֆրանսիայում ընդարձակվում է կենսաթոշակային ռեֆորմի դեմ սկսված բողոքի շարժումը: Դրան միացել են տրանսպորտի աշխատողները: Այդպիսով՝ աշխատող մարդկանց համար չափազանց դժվարացել է աշխատավայր հասնելը:

Փարիզի շրջանում (ոչ թե բուն մայրաքաղաքում) իշխանությունները, փորձելով մի քիչ մեղմել իրավիճակը, մասնավոր ավտոմեքենաներին թույլ են տվել երթևեկել տաքսիների կամ ավտոբուսների համար նախատեսված ճանապարհային գծերով՝ պայմանով, որ ավտոմեքենայի տերերը կփոխադրեն առնվազն երկու ուղևորի:

Այսօր առանձնապես դժվար է լինելու Փարիզում, որտեղ արդեն փակվել է մետրոյի 16 գծերից 10-ը: Նորմալ են աշխատում միայն ավտոմատ ճյուղերը, որտեղ մեքնավարները չեն կառավարում գնացքները:

Ֆրանսիայում խոշոր համընդհանուր գործադուլն սկսվել է դեկտեմբերի 5-ին: Մարդիկ փողոց են դուրս եկել, քանի որ կառավարությունը մտադիր էր լուծարելու կենսաթոշակային 42 հատուկ ռեժիմներ, որոնք արտոնություններ են տալիս որոշ ոլորտների աշխատողների:

Դեկտեմբերի 10-ին նախատեսված է հերթական համընդհանուր մոբիլիզացիան:

Փոխանցում է euronews-ը: