09.12.2019 14:05

Մեքսիկան խանութից գիրք գողանալու համար ետ կկանչի Արգենտինայում իր դեսպանին

Մեքսիկան խանութից գիրք գողանալու համար ետ  կկանչի Արգենտինայում իր դեսպանին

Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն ետ կկանչվի հայրենիք՝ Բուենոս-Այրեսում խանութից գիրք գողանալու մեղադրանքների կապակցությամբ:

Այդ որոշման մասին կիրակի երեկոյան Twitter-ում հաղորդել է լատինաամերիկյան այդ երկրի ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդը:

Տեսախցիկը, որը տեղադրված է եղել «Ատենեո» գրախանութում, արձանագրել է, թե ինչպես է 76-ամյա դիվանագետը փորձում գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ այն թաքցնելով թերթի մեջ: Ելքի մոտ նրան կանգնեցրել են պահապանները, ապա տարել են ոստիկանության բաժին, որտեղից, ինքնությունը պարզելուց հետո, բաց են թողել:

«Ատենեո» խանութը, որը գտնվում է այն շենքում, որտեղ անցյալ դարի առաջին կեսին թատրոն է եղել, համարվում է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Փոխանցում է tass.ru-ն: