09.12.2019 14:48

Ուկրաինայի լրագրողների միություն. ԶԼՄ աշխատակիցների վրա 65 հարձակում է կատարվել

Ուկրաինայի լրագրողների միություն. ԶԼՄ աշխատակիցների վրա 65 հարձակում է կատարվել

Ուկրաինայի Լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն տեղեկացրել է, որ այս տարվա 11 ամիսներին երկրում արձանագրվել է ԶԼՄ աշխատակիցների վրա 65 հարձակում:

Նրա խոսքով՝ նոյեմբերին ամենից հաճախ ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ուժ է կիրառվել Կիևում և Կիևի մարզում՝ երեք դեպք, այնուհետև՝ Տերնոպոլի մարզում և Նիկոլաևում:

Լրագրողներին ճնշելու դեպքերի թիվն Ուկրաինայում տասնյակներով է հաշվվում:

Լրագրող Պավել Շերեմետը զոհվել է 2016 թ. հուլիսի 20-ին Կիևում, ավտոմեքենայի պայթյունից: Հետաքննությունը լրագրողի սպանության հիմնական վարկած է համարել նրա մասնագիտական գործունեությունը:

Իտալական պետական  RAI հեռուստատեսության  լրագրող Մարկ Իննարիոյին արգելել են մուտքն Ուկրաինա՝ ընտրությունները լուսաբանելու նպատակով:

Հալածանքների նույն դրվագներն են նաև՝ «Страна. ua» կայքի խմբագիր Իգոր Գուժվայի ձերբակալությունը՝ շորթման կասկածանքով, ժիտոմիրցի լրագրող Վասիլի Մուրավիցկու ձերբակալությունը՝ ԶԼՄ-ներում հրապարակումների համար պետական դավաճանության  մեղադրանքով և այլն:

Փոխանցում է ria.ru-ն: