09.12.2019 15:52

Գլոբալ գիշերակաց. Տասնյակ հազարավոր մարդիկ գիշերն անցկացրել են փողոցում

Գլոբալ գիշերակաց. Տասնյակ հազարավոր մարդիկ գիշերն անցկացրել են փողոցում

Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում կիրակի գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ՝ «The world’s big sleepout» ակցիայի շրջանակներում, որպեսզի հանգանակություն անեն տնանկների կարիքների համար:

Ակցիան տեղի է ունեցել աշխարհի խոշոր քաղաքներում, հատկապես մեծ թվով մարդիկ են գիշերել տեսարժան վայրերում:

Ակցիային մասնակցել են առնվազն 50 քաղաքների բնակիչներ աշխարհի բոլոր ծայրերում՝ Խարկովից մինչև Սանտյագո:

Փոխանցում է BBC-ն: