09.12.2019 17:03

Անկարան ընդգծել է Ռուսաստանի դերը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում

Անկարան ընդգծել է Ռուսաստանի դերը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում

Ռուսաստանը ջանքեր է գործադրում Սիրիայի հարցով Թուրքիայի հետ ստորագրած հուշագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի մասնակցությամբ միջադեպերը նվազում են, նշել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Ակարը:

«Մենք հանաձայնագիր ենք ստորագրել Ռուսաստանի հետ: Սակայն մենք տեսնում ենք, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը ամբողջությամբ դուրս չեն եկել և շարունակում են բավական լուրջ հարձակումներ գործել: Այնուամենայնիվ, նման միջադեպերի թիվն աստիճանաբար պակասում է, քանի որ մենք մշտական կապի մեջ ենք ռուսաստանցի գործընկերների հետ, և նրանք ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ»,- NTV հեռուստատեսության եթերում հայտարարել է Ակարը:

Հոկտեմբերի 22-ին ՌԴ-ն և Թուրքիան տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, մասնավորապես՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ուժերը Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» գործողության գոտուց դեպի Թուրքիայի հետ սահմանի սիրիական հատված դուրս բերելու և քրդական ջոկատներն ու նրանց սպառազինությունը 30 կմ-ով թուրք-սիրիական սահմանից հեռացնելուն օժանդակելու վերաբերյալ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ քրդերի դուրս բերումը ժամկետից շուտ է ավարտվել:

Փոխանցում է ria.ru-ն: