09.12.2019 17:11

Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով հինգ մարդ է զոհվել

Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով հինգ մարդ է զոհվել

Առնվազն հինգ մարդ զոհվել է Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով: Կան անհայտ կորածներ, տեղեկացնում է New Zealand Herald պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Թիմսը հայտարարել է, որ զոհերի և տուժածների թվում կան  օտարերկրացիներ:

Ավելի վաղ  Նոր Զելանդիայի վարչապետ  Ջասինդա Արդենը տեղեկացրել է, որ առնվազն հարյուր մարդ հրաբխի ժայթքման պահին գտնվել են դրանից ոչ հեռու, կան անհայտ կորածներ: Նա նշել է, որ հրաբխի մոտ գտնվող մարդկանց մեծ մասը, հավանաբար, զբոսաշրջիկներ են եղել:

Փոխանցում է ria.ru-ն: