10.12.2019 11:05

Բանակցություններ «նորմանդական ձևաչափով»

Բանակցություններ «նորմանդական ձևաչափով»

Փարիզում «նորմանդական ձևաչափով» ժամեր տևած բանակցություններից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ, պայմանավորվել են մինչև տարեվերջ կրկին գերիների փոխանակում կատարել և նորից հանդիպել չորս ամիս անց:

Երեք մյուս կարևոր և սկզբունքային հարցերում համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել. ռուսաստանյան գազի տարանցում, սահմանի վերահսկողության փոխանցում Ուկրաինային, ընտրությունների անցկացում վերահսկողության տակ չգտնվող շրջաններում:

Հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը «պայմանավորվել են պայմանավորվել»:

Փարիզյան հանդիպումը Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու առաջին անձնական ծանոթությունն էր, մինչ այդ նրանք շփվել էին միայն հեռախոսով, ինչպես նաև 2016 թ. ի վեր՝ առաջին գագաթնաժողովը «նորմանդական ձևաչափով»:

«Մենք ապաշրջափակեցինք երկխոսությունը Ռուսաստանի հետ, և դա դրական փաստ է»,- հանդիպումն այսպես է գնահատել Վլադիմիր Զելենսկին, որը «նորմանդական ձևաչափի» վերականգնման նախաձեռնողն է:

«Արդյո՞ք ինչ-որ ջերմացում կա: Կարծում եմ՝ այո»,- ասել է Պուտինը:

Փոխանցում է BBC-ն: