10.12.2019 12:09

Ֆինլանդիայում աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է

Ֆինլանդիայում աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է

Ֆինլանդիայի կառավարությունը ղեկավարելու է աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը՝ 34-ամյա Սաննա Մարինը:

Նա հաղթել է ֆիննական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրություններում, որը ղեկավարում է իշխող կոալիցիան:

Այսօր Մարինի թեկնածությունը պետք է հաստատի երկրի խորհրդարանը:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Սաննա Մարինը բավական ծանրակշիռ քաղաքական պաշար և կառավարությունում աշխատելու փորձ ունի. դրանից առաջ նա ղեկավարել է Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունը:

Այժմ նա ստիպված է լինելու կարգավորել քաղաքական ճգնաժամը երկրում, որն ստեղծվել է ազգային փոստային ծառայության աշխատակիցների գործադուլի պատճառով: Աշխատանքնային պայմաններից դժգոհ ֆինն փաստատարները երկշաբաթյա գործադուլ են հայտարարել ամանորյա տոներից առաջ: Ֆինլանդիայի համար դա չտեսնաված բան է, և արդյունքում՝ կառավարության ղեկավար Անտտի Ռիննեն ստիպված եղավ հրաժարական տալ:

Ուշագրավ է, որ Ֆինլանդիայում իշխող ձախ-կենտրոնամետ կոալիցիայում ընդգրկված է հինգ կուսակցություն, որոնք բոլորը կին ղեկավարներ ունեն, իսկ դրանցից երկուսի ղեկավար կանայք Սաննա Մարինից ավելի երիտասարդ են՝ 32 տարեկան:

Փոխանցում է euronews-ը: