10.12.2019 12:34

Հրաբխի ժայթքումը Ուայթ-Այլենդում. 27 մարդ անհայտ կորել է

Հրաբխի ժայթքումը Ուայթ-Այլենդում. 27 մարդ անհայտ կորել է

Նոր Զելանդիայի ոստիկանությունն այլևս հույս չունի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո գտնել ողջ մնացած մարդկանց: Իրավիճակը կղզում մնում է չափազանց վտանգավոր, որպեսզի այնտեղ փրկարարներ իջնեն:

Ուղղաթիռից տարածքը հետազոտելիս այնտեղ ողջ մնացած մարդիկ չեն հայտնաբերվել:

«Քանի որ և՛ օդը, և՛ ջուրը թեժացած էին, մենք բոլորս այրվածքներ ենք ստացել, -պատմել է բրազիլացի մի զբոսաշրջիկ:- Վստահ չեմ, թե հաջողվել է բոլորին փրկել: Մենք այնտեղ բավական երկար մնացինք, հրաբուխը դեռ ակտիվ էր, բայց ժայթքումը դադարել էր»:

Տեղական իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ երբ սկսվել է հրաբխի ժայթքումը, խառնարանի մոտ առնվազն 50 զբոսաշրջիկ է եղել՝ ինչպես նորզելանդացի, այնպես էլ արտասահմանցի քաղաքացիներ: Զոհվել է առնվազն հինգ մարդ, 20 հոգի վիրավորվել է, կղզուց շտապ կարգով տարհանվել է 23 մարդ: Սակայն 27 հոգու ճակատագիրն անհայտ է: Թեպետ ժայթքումն ավարտվել է, սակայն փրկարարներն իրադրությունը կղզում համարում են վտանգավոր կյանքի համար:

Ուայթ-Այլենդ կղզու հրաբուխն աշխարհում ամենից շատ այցելվող վայրերից է: Զբոսաշրջության ընկերությունները շարունակել են այնտեղ զբոսաշրջիկներ բերել, թեև հնարավոր ժայթքման մասին նախազգուշացված են եղել:

Փոխանցում է euronews-ը: